TOKYO-2020. Կանանց ֆուտբոլի մրցաշարում չեմպիոնը որոշվեց 11մ. հարվածաշարի օգնությամբ

Կանադայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակչում: Կանադացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Շվեդիայի հավաքականին: 

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին հաշիվը բացեց Շվեդիան, գոլը խփեց Ստինա Բլակստենիուսը, սակայն 67-րդ րոպեին Ջեսսի Ֆլեմինգը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 

Հիմնական և լրացուցիչ ժամանակներում այլևս գոլեր չգրանցվեցին, խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ կանադացիները ավելի դիպուկ գտնվեցինԹիմերը 6-ական 11 մետրանոց հարված են իրացրել, Շվեդիային հաջողվել է դրանցից միայն երկուսն իրացնել, իսկ Կանադան՝ երեքը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի եզրափակչի գլխավոր մրցավարն էր ռուս Անաստասիա Պուստովոյտովան: