TOKYO-2020. Իսպանացիների առաջատարներից մեկը բաց կթողնի բրազիլացիների հետ եզրափակիչը

Իսպանիայի Օլիմպիական հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ստիպված կլինի բաց թողնել Տոկիոյում կայանալիք բրազիլացիների հետ եզրափակիչ խաղը:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը չհասցրեց վերականգնվել խմբային փուլի առաջին տուրում ստացած սարսափելի վնասվածքից:

«Ինձ հաջողվեց շատ աշխատանք կատարել մեր գերազանց բժիշկների հետ միասին:  Ես ցանկանում էի խաղալ այս եզրափակչում, բայց դա տեղի չի ունենա: Ժամանակն է օգնել թիմին այլ դերում: Մենք գնում ենք ոսկու համար», – Instagram-ի երկրպագուներին դիմել է ազգային հավաքականի առաջատարը:

Նկատենք, որ ֆուտբոլի Օլիմպիական մրցաշարի եզրափակչում «կարմիր ֆուրիայի» մրցակիցը կլինի Բրազիլիան: Խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով՝ 15:30-ին: