Վալերի Կարպինը դժվարին, բայց կարևոր որոշում է կայացրել

52-ամյա ռուս մասնագետ Վալերի Կարպինը օգոստոսի 4-ին, իր վերջին մարզումն անցկացրեց «Ռոստովի» հետԱյս մասին Twitter-ում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Գեորգի՛կ:

Վալերի Կարպինը վերջին մարզումն անցկացրեց որպես «Ռոստովի» գլխավոր մաւզիչ», – ասված է ռուսական ակումբի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Վալերի Կարպինը հուլիսի վերջին գլխավորել էր Ռուսաստանի հավաքականը՝ պայմանագիր կնքելով Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ մինչև այս տարվա վերջ:  Մասնագետը պետք է աշխատեր համատեղելով ակումբային աշխատանքն ու հավաքականի ղեկավարումը, սակայն օրերս նա հեռացավ ակումբից՝ որոշելով կենտրոնանալ ազգային հավաքականում իր պարտականությունների վրա:  «Ռոստովում» նրան փոխարինեց 74-ամյա ռուս մասնագետ Յուրի Սեմինը, որը հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվում» իր աշխատանքով: