TOKYO-2020. Հայտնի է կանանց ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալակիր թիմը

ԱՄՆի կանանց ֆուտբոլի հավաքականը Տոկիոյի Օլիմպիական խաղերում 3-րդ տեղի համար խաղում 4:3 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին: Ամերիկուհիներից դուբլ են ձևակերպել Մեգան Ռապինոն և Կառլի Լլոյդը:

ԱՄՆի հավաքականը, որը քառակի Օլիմպիական չեմպիոն է, առաջին անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Միմյանց հետ կմրցեն Շվեդիայի և Կանադայի հավաքականները: