Ռուի Վիտորիա. Չեմպիոնների Լիգայում դեռ ոչինչ կորած չէ

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան վերլուծել է Չեմպիոնների Լիգայի որակավորման  3-րդ փուլի առաջին խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունը(0:2):

«Սա թիմի աճի մի մասն է, կյանքի մի մասը:  Մենք բախվեցինք լավ մրցակցի հետ, ով անընդհատ խաղում է Չեմպիոնների Լիգայում:

«Սպարտակը» հանդբոլ էր խաղո՞ւմ:  Դեռ չեմ դիտել պահերը:  Մրցակիցն արժանի հաղթանակ տարավ:

Կարևոր է հասկանալ, որ մենք պարտվել ենք, և այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում:  Չեմպիոնների Լիգայում դեռ ոչինչ կորած չէ, մենք ունենք հիանալի թիմ, որի աչքերը փայլում են, բայց մենք գտնվում ենք կայացման փուլում:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք աշխատում, ինչպես ենք մարզվում, ինչ ճանապարհով ենք գնում:  Դուք կարող եք համեմատել վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե որքան ուժեղ էր մրցակիցը:  Մենք ունենք նպատակ և ճանապարհ:

Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք ունենք խաղացողներ, ովքեր փորձ ունեն եվրոպական մրցաշարերում խաղալու, բայց դա բավարար չէ:  Դեռ ոչինչ չի ավարգվել, մենք հավատով ու հույսով գնում ենք Լիսաբոն:  Ոչ ոք չի հանձնվում:

Այլևս չկա արտագնա խաղերում խփած գոլերի առավելություն, այն կարող է օգնել մեզ:  Վերջին տարիներին թիմը չի խաղացել եվրոպական մրցումներում:  Պետք է համբերատար լինել և առաջ շարժվել», – ասել է Վիկտորիան: