VAR համակարգը կկիրառվի ԱԱ 2022 որակավորման փուլի հանդիպումների ընթացքում

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի ԱԱ 2022 որակավորման չորրորդ մրցափուլից սկսած բոլոր հանդիպումների ընթացքում։

VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով:

ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից,  կտեղադրվեն մարզադաշտերում և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված հատուկ մեքենաների մեջ