Ալեքսանդր Գոլովին. ««Սպարտայի» նկատմամբ հաղթանակից հետո մենք հիանալի շանսեր ունենք»

«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Սպարտայի» հետ արտագնա հաղթանակը (2-0): Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցումով աչքի ընկավ:

«Մինչ այժմ մենք կատարել ենք միայն առաջին քայլը: Դա շատ կարևոր է, սակայն դեռ պատասխան հանդիպում կա: Իհարկե, վստահ հաղթանակից հետո մենք հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններն ունենք: Այսօր՝ առաջին գոլից առաջ, խաղը հիմնականում հավասար էր, բայց հետո մենք ավելի լավ տեսք ունեինք և արժանիորեն հաղթեցինք: Այնուամենայնիվ, «Սպարտան» շատ ուժեղ մրցակից է: Կասկած չկա, որ նրանք պայքարելու են մինչև վերջ, ուստի մեզ համար կարևոր է չկորցնել կենտրոնացումը», – Sport24-ի հարցազրույցում ասաց Գոլովինը:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար «Մոնակո» – «Սպարտա» պատասխան խաղը կկայանա օգոստոսի 10 -ին Մոնակոյում: