Պաշտոնական․ Լուի Վան Գալը գլխավորեց Հոլանդիայի ազգային հավաքականը

Լուի Վան Գալը պաշտոնապես գլխավորեց Հոլանդիայի ազգային հավաքականը, այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նրա հետ պայմանագիր է ստորագրվել մինչև ԱԱ-2022-ի ավարտը։

69-ամյա մասնագետի մարզչական թիմում են նաև Դանի Բլինդը, Հենկ Ֆրեյզերը և Ֆրանկ Հոեկը։

Հիշեցնենք, որ Վան Գալն աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի հետ 2000-01 և 2012-14 թվականներին։ Հավաքականի հետ նա ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդալակիր։