Խոսե Խուրադո. «Վալերի Կարպինը Ռուսաստանի հավաքականին կհասցի նոր մակարդակի»

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Մանուել Խուրադոն խոսել է Վալերի Կարպինի` Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:

«Այո, ես լսել եմ, որ Վալերի Կարպինը գլխավորել է Ռուսաստանի հավաքականը: Ուրախ եմ նրա համար: Նա հիանալի մարզիչ է, շատ պահանջկոտ, բայց հասկացող: Ես միայն լավ հիշողություններ ունեմ նրանից: Վստահ եմ, որ նա կկարողանա Ռուսաստանի հավաքականին հասցնել նոր մակարդակի և դրանով հաջողության կհասնի»,-ասել է Խուրադոն Euro-Futbol.Ru ինտերնետային խմբագրությանը: