Ժորժե Ժեզուշ. «Մրցակիցը մեզանից պակաս հավակնոտ չէ»

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսը կիսվել է Չեմպիոնների  Լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտակի» հետ առաջիկա հանդիպման ակնկալիքներից:

Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից:

Մեր թիմը շատ հավակնոտ է, մենք ցանկանում ենք մտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ:  Մրցակիցները ոչ պակաս հավակնոտ են. «Սպարտակն» արդեն շարժման մեջ է, մի քանի հանդիպում անցկացրել է առաջնությունում:

Ինչպիսի՞ն էր մինչ մրցաշրջանային պարապմունքները:  Արդյո՞ք թիմը 100% –ով պատրաստ է:

Այո, մենք լավ էինք պատրաստվել:  Սա առաջին պաշտոնական հանդիպումն է, մենք հասկանում ենք, որ շատ բան կախված է այս հանդիպումից:  Մենք հավատում ենք ինքներս մեզ:  Մենք ցանկանում ենք վաղը արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրել:

Ի՞նչ կարծիք ունեք արտագնա գոլի կանոնը չեղարկելու մասին:

Ռազմավարական առումով այս կանոնը չեղյալ համարելը ինձ համար էական նշանակություն չունի:  Մենք դաշտ ենք գնում հաղթելու համար:

Վաղը երեք պաշտպան կխաղա՞:

Անցած առաջնության մի քանի հանդիպումներում մենք երեք պաշտպանով էինք խաղում կարևոր հանդիպումներում:  Վաղը մենք չպետք է այդպես խաղանք:  Մենք նախապատրասգական շրջանում խաղում էինք չորս պաշտպանով, ամենայն հավանականությամբ, վաղը կպահպանենք այս սխեման, – ասել է պորտուգալացի մասնագետը: