Հայտնի են Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղի մրցավարները

Ռուս մրցավարներ Անաստասիա Պուստովոյտովան և Եկատերինա Կուրոչկինան կդատեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում կանանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:

Գլխավոր մրցավարը կլինի Պուստովոյտովան, օգնականը՝ Կուրոչկինան:

Եզրափակչում կխաղան Կանադան և Շվեդիան:  Խաղը կկայանա օգոստոսի 6-ին:

Պուստովոյտովան ՖԻՖԱի կարգի ունեցող մրցավար է, ապրիլին նա դարձավ առաջին կին մրցավարը, ով որպես գլխավոր մրցավար դատեց «Օլիմպիակոս» – ՖՆԼ հանդիպումը: