«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտակի» հետ առաջիկա հանդիպման ակնկալիքներից:
– Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից:
– Մեր թիմը շատ հավակնոտ է, մենք ցանկանում ենք մտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ: Մրցակիցները ոչ պակաս հավակնոտ են. «Սպարտակն» արդեն շարժման մեջ է, մի քանի հանդիպում անցկացրել է առաջնությունում:
– Ինչպիսի՞ն էր մինչ մրցաշրջանային պարապմունքները: Արդյո՞ք թիմը 100% –ով պատրաստ է:
– Այո, մենք լավ էինք պատրաստվել: Սա առաջին պաշտոնական հանդիպումն է, մենք հասկանում ենք, որ շատ բան կախված է այս հանդիպումից: Մենք հավատում ենք ինքներս մեզ: Մենք ցանկանում ենք վաղը արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրել:
– Ի՞նչ կարծիք ունեք արտագնա գոլի կանոնը չեղարկելու մասին:
– Ռազմավարական առումով այս կանոնը չեղյալ համարելը ինձ համար էական նշանակություն չունի: Մենք դաշտ ենք գնում հաղթելու համար:
– Վաղը երեք պաշտպան կխաղա՞:
– Անցած առաջնության մի քանի հանդիպումներում մենք երեք պաշտպանով էինք խաղում կարևոր հանդիպումներում: Վաղը մենք չպետք է այդպես խաղանք: Մենք նախապատրասգական շրջանում խաղում էինք չորս պաշտպանով, ամենայն հավանականությամբ, վաղը կպահպանենք այս սխեման, – ասել է պորտուգալացի մասնագետը: