Ռուի Վիտորիա. «Վախ չկա մեր խաղի մեջ և չի էլ լինելու»

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան խոսել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ տուրի «Բենֆիկայի» հետ առաջիկա խաղի մասին՝ մեկնաբանելով կարմիրսպիտակի  «ոչինչ չունենք կորցնելու» արտահայտության մասին: 

«Ամեն ինչ թիմի խաղային ոգու մասին է:  Մենք խաղի մեջ կմտնենք լիովին վստահ մեր ուժերին և փայլող աչքերով:  Մենք հասկանում ենք իրավիճակը. Առջևում Չեմպիոնների Լիգան է, սա հիանալի հնարավորություն է ցույց տալու քո մակարդակը:  Մենք ցանկանում ենք անցնել այս փուլը, ուզում ենք խաղալ այնտեղ:  Սա մեր բոլոր ֆուտբոլիստների և բոլոր մարզիչների երազանքն է:

Համեմատելով «Սպարտակի» և «Բենֆիկայի» ներկայիս պատմությունը, մենք հասկանում ենք, որ նրանց վրա ճնշումը շատ ավելի մեծ է:  Փաստն այն է, որ անցյալ տարի նրանք չկարողացան խմբային փուլի ուղեգիր նվաճել, և մենք այսմրցաշրջանը սկսում ենք մաքուր խաղով:  Խաղալու ենք և պայքարելու ենք մինչևվերջ:  Մենք ամենաբարձր պահանջներն ենք դնում ինքներս մեր առջև:

Մենք շատ դրական թիմ ենք. Դուք տեսել եք, թե որքան հնարավորություններ ենքստեղծել նախորդ հանդիպումներում:  Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը:  Վախ չկա, մեր խաղի մեջ և չի լինի», – ասել է Վիտորիան:

Հիշեցնենք, որ «Սպարտակ» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 4-ին Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում: