Ռուս մրցավարներ Անաստասիա Պուստովոյտովան և Եկատերինա Կուրոչկինան կդատեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում կանանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:
Գլխավոր մրցավարը կլինի Պուստովոյտովան, օգնականը՝ Կուրոչկինան:
Եզրափակչում կխաղան Կանադան և Շվեդիան: Խաղը կկայանա օգոստոսի 6-ին:
Պուստովոյտովան ՖԻՖԱ–ի կարգի ունեցող մրցավար է, ապրիլին նա դարձավ առաջին կին մրցավարը, ով որպես գլխավոր մրցավար դատեց «Օլիմպիակոս» – ՖՆԼ հանդիպումը: