Ռուսական ակումբը հետաքրքրված է «Պորտուի» պաշտպանի ծառայություններով

«Պորտուի» աջ պաշտպան Վիլսոն Մանաֆան սկսել է հետաքրքրել ռուսական «Սպարտակին»:

Ինչպես հաղորդվում է, մոսկովյան ակումբը 15 միլիոն եվրոյի առաջարկ է արել «վիշապներին», բայց մերժում է ստացել: Մոտ ապագայում «Սպարտակը» մտադիր է վերսկսել բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:

Անցած մրցաշրջանում Մանաֆան «Պորտուի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ կատարելով 3 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Լեգիայի» պաշտպանի նկատմամբ «Սպարտակի» հետաքրքրության մասին: