ՕԽ․ Բրազիլիան հաղթեց, իսկ Գերմանիան չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ

Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չկարողացան նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր:

Գերմանացիները, գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի գլխավորությամբ, ոչ-ոքի խաղացին Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ (1-1) և գրավեցին նախավերջին՝ երրորդ տեղը D խմբում:

Իվուարցիներն ու բրազիլացիները կշարունակեն պայքարել մեդալների համար: Խմբում վերջին տեղը գրավեց Սաուդյան Արաբիան: Վերջինս զիջեց Բրազիլիայի ընտրանուն 1-3 հաշվով․ բրազիլացիներից աչքի ընկան Ռիշարլիսոնն (x2) ու Մաթեուշ Կունյան։