«Շախտյորի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ

«Շախտյորի» կիսապաշտպան Մանոր Սոլոմոնը կշարունակի խաղալ դոնեցկյան ակումբում:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, հանքափորների ղեկավարությունը մտադիր է կիսապաշտպանին պահել մինչև հաջորդ ամառ:

«Շախտյորի» ղեկավարները խոստացել են գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին, որ կփորձեն 22-ամյա կիսապաշտպանին պահել թիմում, չնայած այն բանին, որ նրանով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբները:

Սոլոմոնի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունվարը:

Անցած մրցաշրջանում Սոլոմոնը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: