Բրազիլիայի կանանց հավաքականի առաջատարը թվով 5-րդ Օլիմպիական Խաղերին է մասնակցում

Ֆուտբոլի կանանց Բրազիլիայի հավաքականը Օլիմպիական Խաղերի խմբային փուլի առաջին տուրում 5-0 հաշվով ջախջախել է Չինաստանին:

35-ամյա հարձակվող Մարթան դուբլի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 9-րդ և 74-րդ րոպեներին:  Նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով հինգ օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել:  Բրազիլուհին առաջին անգամ գոլը հեղինակել է հեռավոր 2004թ. Աթենքի  Օլիմպիական Խաղերի ժամանակ:

Մարտան երկու անգամ դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2004, 2008), նա ունի նաև արծաթե մեդալ 2007 թվականի աշխարհի առաջնությունից:  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նա վեց անգամ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Օլիմպիական Խաղերի ընթացքում Բրազիլիայի և Չինաստանի ազգային հավաքակաները Նիդեռլանդների և Զամբիայի հավաքականների հետ ընդգրկված են F խմբում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հավաքականը E խմբում 2-0 հաշվով հաղթեց Չիլիին, իսկ շվեդները G խմբում՝ ամերիկացիներին:

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 6-ին