Հայտնի մարզական մեկնաբանը խոսել է Վալերի Կարպինի նշանակման մասին

Հայտնի բլոգեր և նախկին մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը․

«Կարծում եմ՝ Կարպինի նշանակումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում սխալ է։ Կարպինը շատ քաջ տղա է։

Նա չի կարող արհամարհել այսպիսի մարտահրավերը։ Եվ նա ի զորու է կատարել աշխատանքը։ Բայց դրա համար ճիշտ ժամանակը չէր։ Համատեղությունն անթույլատրելի է։ Դա այդպես չպետք է անել»,- գրել է Ուտկինը իր տելեգրամ ալիքում։

Հիշեցնենք՝ Կարպինը համատեղելու է աշխատանքը Ռուսաստանի հավաքականում և «Ռոստովում»։ Նրա նշանակման մասին պաշտոնապես հայտարարեց հուլիսի 23-ին, երբ «Ռոստովը» ՌՊԼ առաջին տուրում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»։