«Շախտյորի» նորեկը գոլի հեղինակ է դարձել դեբյուտային խաղում

Ուկրաինայի առաջնության առաջին տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել էր Պետրովսկի «Ինգուլեցի» հետ: Հանդիպման 12-րդ րոպեին Սոլոմոնի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լասինա Տրաորեն: Բուրկինա Ֆասոյի հարձակվողի համար սա «Հանքափորների» կազմում դեբյուտային գոլն էր:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Ալան Պատրիկը կրկնապատկեց «Շախտյորի» առավելությունը:

Հիշեցնենք, որ Տրաորեն նախորդ ամիս է միացել «Շախտյորին»: Կողմերը հնգամյա պայմանագիր են կնքել: