Արդյո՞ք Ադիլ Ռամին աճուրդում վաճառել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը

Ֆրանսիայի հավաքականի նախկին և ռուսական «Սոչիի» ներկայիս պաշտպան Ադիլ Ռամին հերքել է այն տեղեկությունը, որ իբրև վաճառել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը.

«Իմ մեդալը մինչ հիմա գտնվում է իմ տանը: Այն ապահով պահվում է իմ անձնական պահոցում՝ մյուս պարգևներիս հետ միասին»,- գրել է Ռամին:

Ավելի վաղ պաշտպանը հայտարարել էր, որ պատրաստ է լքել «Սոչի» ֆուտբոլային ակումբը, քանի որ այնտեղ իրեն աշխատավարձ չեն վճարում: