Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները՝ «Չորսի եզրափակիչ» ձևաչափով

Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները կարող են անցնել ոչ սովորական մրցակարգով։

Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, ՈւԵՖԱ-ն դիտարկում է մի տարբերակ, ըստ որի քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն «Չորսի եզրափակիչ» ձևաչափով։ Ընդ որում, վճռորոշ հանդիպումները  տեղի չեն ունենա Ստամբուլում։ Դրա փոխարեն այս հանդիպումները կտեղափոխվեն Գերմանիա, որտեղ իրավիճակն ավելի բարվոք է, քան Թուրքիայում և վերսկսել է ազգային առաջնությունը։

Այս դեպքում 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-ին և 8-ին, իսկ քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները օգոստոսի 13-ին ու 14-ին։ Եվրագավաթային մրցաշրջանը ՈւԵՖԱ-ն դիտարկում է ավարտել օգոստոսի 31-ին։