Մադրիդի «Ատլետիկոն» արձագանքել է մրցավար Մարկ Կլատտենբուրգի հայտարարությանը (ՖՈՏՈ)

Մադրիդի «Ատլետիկոն» արձագանքել է մրցավար Մարկ Կլատտենբուրգի հայտարարությանը, ով սպասարկել էր 2016 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Մրցավարը խոստովանել էր, որ Մադրիդի «Ռեալն» այդ եզրափակիչում խաղից դուրս վիճակից էր գրավել մրցակցի դարպասը:

«Ատլետիկոն» իր թվիթերյան էջին արձագանքել է այս հայտարարությանը՝ տեղադրելով Կլատտենբուրգի հայտարարության սքրինշոթն ու հետևյալ էմոջին «?»:

Այդ եզրափակիչն ավարտվեց՝ 1:1 հաշվով, իսկ ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում բախտը ժպտաց «Ռեալին»: