1996/97 Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա» – «Ատլետիկո»` 5-4 (0-3) խաղն ամբողջությամբ (VIDEO)

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցեցին «Բարսելոնան» ու «Ատլետիկոն»: «Կապտանռնագույն» ակումբը 1/8-րդ եզրափակիչ փուլում հետագա մրցապայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին» (3-2; 1-1):

«Ատլետիկոյի» հետ քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղը կայացավ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում և մարտական՝ 2-2 արդյունք գրանցվեց: «Քամփ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին ներկա էր ավելի քան 90.000 ֆուտբոլասեր: «Բարսելոնայի» կազմը տպավորիչ էր. Լորան Բլան, Պեպ Գվարդիոլա, Լուիս Էնրիկե, Իվան Դե Լա Պենյա, Լուիշ Ֆիգու, Ռոնալդո, Խրիստո Ստոիչկով …

Այդուհանդերձ, առաջին կեսից հետո «Բարսան» մրցակցին պարտվում էր՝ 0-3 հաշվով: Դասական հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Միլինկո Պանտիչը: Սերբ հարձակվողը ընդմիջումից հետո նաև պոկեր ձևակերպեց՝ 4-րդ գնդակն ուղարկելով տանտերերի դարպասը, որը, այդուհանդերձ, մադրիդյան ակումբին չօգնեց: Որոշիչ դարձան դեռ 40-րդ րոպեին Բոբբի Ռոբսոնի կատարած փոփոխությունները. պաշտպան Լորան Բլանի և հենակետային կիսապաշտպան Գեորգե Պոպեսկուի փոխարեն անգլիացի մասնագետը խաղադաշտ դուրս բերեց 2 հարձակվողի՝ Խրիստո Ստոիչկովին և Խուան-Անտոնիո Պիցցին:

Երկրորդ 45 րոպեների ընթացքում «Բարսելոնան» մրցակցի դարպասը 5 գնդակ ուղարկեց, որոնցից 3-ն իր հաշվին գրանցեց բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն: «Բարսան» խաղավարտից 7 րոպե առաջ կարողացավ հաղթական գնդակը խփել, չնայած, որ 51-րդ րոպեի դրությամբ զիջում էր՝ 2-4:

«ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ԱՏԼԵՏԻԿՈ»՝ 5-4 (0-3), առաջին հանդիպումը՝ 2-2:

«ԲԱՐՍԵԼՈՆԱ» (4-2-3-1). Վիտոր Բայա – Սերխի Բարխուան, Աբելարդո, Լորան Բլան (Խուան-Անտոնիո Պիցցի,40), Ֆերնանդո Կոուտու – Գեորգե Պոպեսկու (Խրիստո Ստոիչկով, 40), Պեպ Գվարդիոլա – Լուիս Էնրիկե, Իվան Դե Լա Պենյա, Լուիշ Ֆիգու (Միգել Անխել Նադալ,89) – Ռոնալդո:

«ԱՏԼԵՏԻԿՈ» (4-2-3-1). Խոսե Մոլինա – Տոնի Մունյոս (Ռոբերտո Սոլոսաբալ, 55), Սանտի Դենիա, Դանիել Պրոդան, Խուանմա Լոպես – Ռադեկ Բեյբլ, Խոսե Լուիս Կամիներո – Վելյկո Պաունովիչ (Ռոբերտո,75), Միլինկո Պանտիչ, Խուան Կառլոս Ագիլերա (Խուան Վիսկաինո,70) – Կիկո Նարվաես:

Գոլերը՝
0-1  Միլինկո Պանտիչ (9)
0-2  Միլինկո Պանտիչ (28)
0-3  Միլինկո Պանտիչ (31)
1-3  Ռոնալդո (47)
2-3  Ռոնալդո (50)
2-4  Միլինկո Պանտիչ (51)
3-4  Լուիշ Ֆիգու (67)
4-4  Ռոնալդո (72)
5-4  Խուան-Անտոնիո Պիցցի (83)

https://youtu.be/GlZw414sngE?t=1