Մաուրո Բրեսսանը՝ Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն 2-րդ գոլի հեղինակ (VIDEO)

Ֆրանսիական France Football պարբերականը կազմել է Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն 50 գոլերի ցանկը։ Հաշվի են առնվել 1992-2020 թվականների ընթացքում խփված գոլերը:

Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն 2-րդ գոլի հեղինակ է դարձել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Մաուրո Բրեսսանը:

Չեմպիոնների Լիգայի 1999/2000 խաղարկության խմբային մրցաշարում միմյանց հետ մրցեցին իտալական «Ֆիորենտինան» ու կատալոնական «Բարսելոնան» (3-3): Իտալացի կիսապաշտպանը 25 մետր հեռավորությունից շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:

Ստորև՝ ներկայացնում ենք Մաուրո Բրեսսանի խփած գոլը.

https://youtu.be/g515yEVE7lU