Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն գոլի հեղինակ (VIDEO)

Ֆրանսիական France Football պարբերականը կազմել է Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն 50 գոլերի ցանկը։ Հաշվի են առնվել 1992-2020 թվականների ընթացքում խփված գոլերը:

Այսպիսով՝ Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն գոլի հեղինակ է դարձել Զինեդին Զիդանը:

Չեմպիոնների Լիգայի 2001/02 խաղարկության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու Լևերկուզենի «Բայերը» (2-1): Ռոբերտո Կառլոսի ձախ կողմից կատարած փոխանցումից հետո Զիզուն շրջադարձ հարվածով գրավեց Հանս-Յորգ Բուտի պաշտպանած դարպասը:

Ստորև՝ ներկայացնում ենք Զինեդին Զիդանի խփած գոլը.

⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️

https://youtu.be/8FW9z3kSZ1E?t=108