Քրիշտիանու Ռոնալդուի գոլը՝ Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն գոլերի TOP 3-ում (VIDEO)

Ֆրանսիական France Football պարբերականը կազմել է Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն 50 գոլերի ցանկը։ Հաշվի են առնվել 1992-2020 թվականների ընթացքում խփված գոլերը:

Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն գոլերի եռյակը եզրափակել է պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

Չեմպիոնների Լիգայի 2017/2018 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցեցին Թուրինի «Յուվենթուսն» ու Մադրիդի «Ռեալը» (3-3): Քրիշտիանու Ռոնալդուն աջ թևից կատարած փոխանցումից հետո մկրատ տեսակի հարվածով գրավեց իր ներկայիս թիմի դարպասը:

Ստորև՝ ներկայացնում ենք Ռոնալդուի խփած գոլը.

https://youtu.be/Nt8198a0acA