Ծայրահեղ զգուշավոր և լուրջ միջոցառումներ «Վալենսիա» – «Ատալանտա» խաղից առաջ

Այսօր կայանալիք «Վալենսիա» – «Ատալանտա» խաղից առաջ, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու նպատակով, ձեռք են առնվել հավելյալ սահմանափակումներ. նախ նշենք, որ խաղը տեղի կունենա առանց հանդիսականների: Բացի այս, չեղարկվել է խաղից առաջ տեղի ունենալիք մամուլի ասուլիսը: Պարապմունքներն անցկացվելու են փակ դռների ետևում: Առհասարակ, լրագրողներին արգելել են ներկա լինել խաղին` բացառությամբ միայն այն նեղ մասնագետներին, ովքեր ապահովելու են խաղի հեռուստատեսային հեռարձակումը:

Կորոնավիրուսի տարածվածությամբ ամենավտանգավոր քաղաքից` Բերգամոյից ժամանած «Ատալանտային» զգուշացրել են չգրկախառնվել գոլային պահերը նշելիս: Նրանք ապրում են մշտական սանիտարական վերահսկողության պայմաններում: Իտալիան այսօր երկրորդ երկիրն է աշխարհում կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշով: