Ալբերտ Սելադես. Չեմ կարծում, որ մեզ հրաշք է պետք «Ատալանտային» անցնելու համար

Իսպնական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը կարծիք է հայտնել «Ատալանտայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ պատասխան խաղի մասին:

«Կփորձենք խաղին լավ պատրաստվել: Տանը մենք լավ ենք խաղում, իսկ առաջին խաղի արդյունքը չի արտացոլում դաշտում կատարվածը: Չեմ կարծում, որ մեզ հրաշք է պետք «Ատալանտային» անցնելու համար», – ասել է Սելադեսը: