Ալեխանդրո Գոմեսը լրագրողին ծաղրածու է անվանել

Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը վիրավորել է իսպանացի լրագրողներին, որոնք Վալենսիայի օդանավակայանում փորձել են հարցազրույց վերցնել:

«Դուք չեք կարող հիմա հարցազրույց վերցնել: Դուք ծաղրածուներ եք», – ասել է իտալական ակումբի ավագը:

Հիշեցնենք, որ «Ատալանտան» Վալենսիայում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ պատասխան հանդիպումը կանցկացնի տեղի համանուն թիմի հետ: