Մոուրինյո. «Ես տիտղոսներ եմ նվաճել իմ բոլոր թիմերի հետ և նույնը կփորձեմ անել «Թոթենհեմում»

Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգի» հետ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ:

«Ես հավատում եմ, որ «Թոթենհեմի» հետ տիտղոսներ կնվաճեմ: Ես տիտղոսներ եմ նվաճել բոլոր ակումբների հետ, որտեղ աշխատել եմ:

Ինչպե՞ս ենք գոլ խփելու առանց Քեյնի և Սոնի: Շատ տարբերակներ կան, նույնիսկ մրցակիցը կարող է գնդակը սեփական դարպասն ուղարկել: Մենք հիմա այնպիսի խաղացողների պակաս ունենք, որոնց ես անվանում եմ «տուգանայինի շնաձկներ»: Դա ֆուտբոլիստի այն տեսակն է, որը զգում է արյան հոտն ու գոլ խփում», – ասել է պորտուգալացին: