Էրլինգ Հոլանդը կարծիք է հայտնել Կիլիան Մբապեի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «ՊՍԺ-ի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ խաղից առաջ խոսել է մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:

«Ֆանտաստիկ խաղացող է: Մենք առաջին անգամ հանդիպել ենք Դորտմունդում տեղի ունեցած առաջին խաղի ժամանակ: Ֆենոմենալ խաղացող է, անգերազանցելի տաղանդով օժտված: Հիանում եմ նրա ռեկորդներով», – ասել է Հոլանդը: