Ալեքսանդր Չեֆերին. «Խաղից դուրս վիճակի օրենքում փոփոխություն կլինի»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 2020/21 մրցաշրջանում խաղից դուրս վիճակի օրենքում փոփոխություն կլինի:

«Մեկ սանտիմետրը խաղից դուրս վիճակ չի համարվի: VAR-ով պետք է դիտեն այն դրվագները, որոնցում խաղից դուրս վիճակը բացահայտ է կամ 1 սանտիմետրից ավելի:

Այսուհետ կարձանագրվեն միայն ակնհայտ խաղից դուրս վիճակները», – ասել է Չեֆերինը: