Չեֆերին. «Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը կփոփոխվի»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը որոշում է ընդունել Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը փոփոխելու մասին:

«Մենք արդեն համաձայնության ենք եկել ավելի քան 95 ակումբների ղեկավարների հետ և գտել ենք այն տարբերակը, որը կնպաստի ֆուտբոլի զարգացմանը:

Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափում փոփոխություններ կլինեն: ՈւԵՖԱ-ն նոր ձևաչափի վերջնական առաջարկը հաստատելուց հետո այն կներկայացնի հանրային քննարկման»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում ՈւԵՖա-ի մամուլի ծառայությունը: