Գաբրիել Ժեզուշը՝ Մադրիդի «Ռեալի» դարպասը խփած գնդակի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը մեկնաբանել է «Ռեալի» դարպասը խփած գնդակը: Կան կարծիքներ, որ գոլի դրվագում Ժեզուշը խախտել է կանոնները Սերխիո Ռամոսի նկատմամբ.

«Ֆուտբոլը ուժային մարզաձև է: Ես չեմ հրել Ռամոսին, այլ պարզապես ձեռքերս դրել եմ նրա մեջքին: Դա խախտում չէ», – ասել է հարձակվողը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Մանչեսթերում: