Ջիանի Ինֆանտինոն խոսել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ակնկալիքների մասին:

«Քաթարը պատրաստ է անել այն, ինչ այսքան ժամանակ չի արել աշխարհի առաջնություն ընդունող որևէ երկիր: Քաթարը կզարմացնի ֆուտբոլային հասարակությանը:

Նա կբացի այս տարածաշրջանի դռները ֆուտբոլի դիմաց, կառաջարկի նոր հեռանկարներ տեղացիների և օտարերկրացիների համար, կմիավորի մարդկանց և կդառնա փոխըմբռնման գործիք», – ասել է Ինֆանտինոն: