Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը

Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1: 2):

«Մենք հաշիվը բացեցինք. Վինիսիուսը հիանալի է տեսնում խաղադաշտը, և նրա փոխանցումը Իսկոյին օգնեց բացել խաղի հաշիվը: Մենք վերահսկեցինք խաղը:

«Սիթին» վերահսկում էր գնդակը, բայց մեզ դժվարություններ չպատճառեց: Եվ հետո, այս դրվագը տեղի ունեցավ, երբ Ժեզուսը հրեց Սերխիո Ռամոսին, որպեսզի մեր ավագը չհասցնի գնդակը հեռացնել:

Ստերլինգի խաղադաշտ դուրս գալը նույնպես մեզ մեծապես վնասեց: 77-րդ րոպեին մենք հաղթում էինք 1-0 հաշվով, բայց նա շրջեց խաղի ընթացքը», – ասել է Բուտրագենոն: