Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է թիմի պարտությունը ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
«Այս դիմակայությունն ավարտված չէ: Մենք լավ խաղացինք 75 րոպե ուժեղ մրցակցի դեմ: Բայց, ցավոք, մնացած 15 րոպեի ընթացքում մենք չարեցինք այն, ինչ պետք է անեինք: «Մանչեսթեր Սիթին» չեզոքացրեց մեր առավելությունը և փոխհատուցեց: Մենք պետք է շատ աշխատենք: Եթե աշխարհում կա մի թիմ, որը կարող է վերականգվնել այդպիսի պարտությունից, ապա դա Մադրիդի «Ռեալն է»», – Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում Air Force-ը: