Լեո Մեսին Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ արդեն հինգերորդն է

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսին, մասնակցելով իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին (1։1), այս մրցաշարում անցկացրած հանդիպումների քանակը հասցրեց 141-ի, ինչի շնորհիվ 32-ամյա արգենտինացին 5-րդ հորիզոնականն է կիսում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայըն Գիգզի հետ:

Առջեւում միայն չորսն են. Ռաուլը (142), Չավին (151), Քրիշտիանու Ռոնալդուն (168) եւ Իկեր Կասիլյասը (177):

Միայն ավելացնենք, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն այսօր Չեմպիոնների Լիգայում կանցկացնի 124-րդ խաղը, ինչի շնորհիվ իսպանացի պաշտպանը 9-րդ հորիզոնականը կկիսի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզի հետ: