Տարօրինակ ֆուտբոլասերը մեքենայով ներխուժեց խաղադաշտ (VIDEO)

Հարավ-աֆրիկյան Հանրապետության 3-րդ լիգայի խաղերից մեկի ժամանակ տարօրինակ միջադեպ գրանցվեց:

Ֆուտբոլասերներից մեկը դժգոհ լինելով տվյալ խաղը սպասարկող մրցավարի կատարած աշխատանքից, նստեց իր ամենագնացն ու բարձր արագությամբ ներխուժեց խաղադաշտ՝ փորձելով հաշվեհարդար լինել մրցավարի հետ: Միայն հրաշքով այս միջադեպից ոչ մեկ չտուժեց: