Կորոնավիրուսի պատճառով «Ինտեր» – «Լուդոգորեց» խաղը լուրջ հարցականի տակ է

Բուլղարական «Լուդոգորեցը» ՈւԵՖԱ-ից և «Ինտերից» պարզաբանում է պահանջում Իտալիայում Կորոնավիրուսի հետ կապված:

Բանն այն է, որ Եվրոպայի Լիգայի շրջանակներում բուլղարական թիմը փետրվարի 27-ին մրցելու է «Ինտերի» հետ, սակայն չգիտի կկայանա՞ արդյոք խաղը, քանի որ Կորոնավիրուսի պատճառով կիրակնօրյա «Միլան» – «Սամպդորիա», ինչպես նաեւ եւս մի շարք խաղեր, հետաձգվել են:

«Լուդոգորեցը» սպասում է պաշտոնական հարցման պատասխանի, քանի որ ակումբի երկրպագուներից թվով 600 մարդ խաղին ներկա գտնվելու հայտ է ներկայացրել, որոնցից շատերն արդեն անգամ թռիչքի տոմսերն ունեն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով: