Սաուդյան Արաբիայում կանանց ֆուտբոլային լիգա կստեղծվի

Սաուդյան Արաբիայում միշտ արգելված է եղել կանանց մուտքը դեպի ֆուտբոլային մարզադաշտեր:

Եվ միայն ընդամենը երկու տարի առաջ` 2018 թվականին, կանայք մարզադաշտում ֆուտբոլային խաղ դիտելու իրավունք ստացան: Իսկ այսօր արդեն ծրագրում են կանանց լիգա ստեղծել:

Այս որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը: Նախատեսվում է կանանց առաջնության խաղերն անցկացնել երկրի մայրաքաղաք Ալ-Ռիադում և ևս երկու քաղաքներում: