«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է անձամբ հանդիպել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ։
Նա ցանկանում է համոզել 35-ամյա ուրուգվայցուն ամռանը տեղափոխվել անգլիական ակումբ, հայտնում է The Athletic-ը։
Սուարեսի և մադրիդցիների միջև գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Ջերադն ու Սուարեսը մի քանի տարի միասին խաղացել են, «Լիվերպուլում»։