Կոկեն ասել է, թե որ դարպասապահին է համարում լավագույնը աշխարհում

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) խոստովանել է, որ Յան Օբլակին համարում է աշխարհի լավագույն դարպասապահը։

«Կարծում եմ՝ Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է։ Այսօր նա ևս մեկ անգամ ապացուցեց դա»,- Կոկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ատլետիկոյի» հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո, որը կկայանա մարտի 18-ին։