Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հավակնում է գլխավորել ՊՍԺ-ն, հայտնում է L’Equipe-ը:
Մաուրիսիո Պոչետինոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է նրա փոխարեն հրավիրել Զինեդին Զիդանին, սակայն վերջինս ցանկանում է աշխատել ազգային հավաքականի հետ։ Սիմեոնեն համարվում է որպես ֆրանսիացի մասնագետին այլընտրանք:
Արգենտինացի մասնագետի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Մադրիդյան ակումբը 28 խաղից հետո Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։