«Հոֆենհայմը» նոր պայմանագիր է կնքել Անդրեյ Կրամարիչի հետ

«Հոֆենհայմն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Անդրեյ Կրամարիչը երկարաձգել է պայմանագրի ժամկետը։ Կողմերը նոր համաձայնագիր են ստորագրել՝ նախատեսված մինչև 2025 թվականի հունիսը։

Խորվաթ ֆուտբոլիստը «Հոֆենհայմում» հանդես է գալիս 2016 թվականից։ Այդ ընթացքում նա դարձել է գերմանական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Մինչ օրս 30-ամյա հարձակվողը «Հոֆենհայմի» կազմում անցկացրել է 211 հանդիպում և դարձել 101 գոլի հեղինակ: