«Չելսին» բրիտանական կառավարությանը կոչ է արել վերադարձնել տոմսերի վաճառքի հնարավորությունը

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Լոնդոնյան ակումբը կառավարությանը հորդորել է երկրպագուներին տնային խաղերի տոմսեր գնելու հնարավորություն ընձեռել։

«Մենք տեղյակ ենք այս խնդրի հետ կապված մեր երկրպագուների հիասթափության բարձր մակարդակի մասին, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ լուծենք այն», – ասվում է հաղորդագրությունում։

Մարտի 10-ին «Չելսին» արգելեց տնային հանդիպումների տոմսերի վաճառքը՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Նաև լոնդոնյան ակումբին արգելվել է վաճառել և ձեռք բերել նոր խաղացողներ։