«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք պետք է վստահ լինենք, որ ընդհանրապես գոլ բաց չենք թողնի։ Անկասկած, կարևոր է առաջին գոլը խփելը:
Լավագույն ութնյակում հայտնվելու ֆանտաստիկ հնարավորություն ունենք: Եթե մենք 20%-ով ավելի լավ խաղանք, քան «Թոթենհեմի» հետ, ապա հույս ունեմ, որ կհաղթենք խաղում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Սայմոն Սթոունը։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 15-ին, Մանչեսթերում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։