ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել բաժանվել Մաուրիսիո Պոչետինոյից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կհեռանա թիմից։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել արգենտինացի մասնագետից բաժանվելու վերաբերյալ, հայտնում է RMC Sport-ը։

Նման որոշում է կայացվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում թիմի պարտությունից հետո։ Սակայն նշվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի միայն Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնական պայքարի ավարտից հետո։

Ինքը՝ Պոչետինոն, նույնպես պատրաստ է հեռանալ ակումբից և ցանկանում է վերադառնալ Անգլիա։

50-ամյա մասնագետը ՊՍԺ-ն մարզում է 2021 թվականի հունվարից, իսկ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին: