Պաշտոնական. «Մայնց» – «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը հետաձգվեց

«Մայնցը» հայտարարել է, որ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը կհետաձգվի, թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Հանդիպումը պետք է կայանար կիրակի օրը՝ մարտի 6-ին, սակայն այն այժմ կկայանա չորեքշաբթի՝ մարտի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:30-ին: